«Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», - նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից քիչ առաջ տարածած հայտարարության մեջ։
«Քննարկվում է արյունահեղություն թույլ չտալու, խաղաղ բնակչության հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաև ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման հարցերը», - նշված է Ռուսաստանի ՊՆ տարածած հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դե յուրե իր տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում․ Պեսկով