Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դե յուրե իր տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում․ Պեսկով


Ադրբեջանն իր դե յուրե տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում, ուստի Հայաստանի մեղադրանքները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները, անհիմն են, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայկական կողմի պաշտոնական որոշումից հետո։ Դե յուրե, այժմ խոսքը գնում է իր տարածքում Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին», - ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Մոսկվան կապ է պահպանում հակամարտության բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի հայերի հետ՝ ընդգծելով, թե Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը։

Արցախում երեկ ռազմական գործողությունների վերսկսումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ հայկական կողմը ռուս խաղաղապահներից կոնկրետ ու շոշափելի քայլեր է ակնկալում։ «Եվ ինչպես արդեն Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն», - ասել էր Փաշինյանը։

XS
SM
MD
LG