Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ վերջին 24 ժամերին «ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարտիկները Լեռնային Ղարաբաղի առավել վտանգավոր շրջաններից շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների են տարհանել, նրանց կեսից ավելին՝ 1049-ը, երեխաներ են»։
Այս մասին նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Թե ուր են տարհանվում արցախցիները, հաղորդագրությունը չի հստակեցնում:
Ռուսաստանցի զինվորականները նաև պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները «շարունակում են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»։
«Թվով 30 դիտակետերում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են շուրջօրյա ռեժիմով հետևել իրավիճակին և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Սկիզբ առան ինտենսիվ մարտական գործողություններ, կան տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրել է դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, ապա հայտարարել Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույրՄոսկվայից վստահեցնում են՝ ռուս խաղաղապահները «շարունակում են իրականացնել իրենց գործառույթները»ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ