Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մոսկվան նաև կոչ է անում անհապաղ վերադառնալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը և դադարեցնել զինված առճակատումը։
Գերատեսչությունը նշել է, որ Երևանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջան փոխեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության ստորագրման պայմանները, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը։
Մոսկվան շեշտում է, թե որ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնության և տարհանման հարցերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին․ ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ