Հայաստանը չի օգտվում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունից, այսօր Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Մենք ակնկալում եքն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրվի և խոստումները արագ իրականություն կդառնան, հատկապես, «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ», - ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Անկարան աջակցում է Ադրբեջանին՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: «Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն, և կշարունակենք մնալ Ադրբեջանի կողքին», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այլ կարգավիճակ անընդունելի է