«Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղությամբ ճեղքել են շփման գիծը Ղարաբաղում». Հաջիև

«Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղությամբ ճեղքել են շփման գիծը Ղարաբաղում և վճռական են իրենց ռազմավարական նպատակներին հասնելու հարցում», - Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հիքմեթ Հաջիևը կրկին պնդել է, թե Բաքուն ղարաբաղցի հայերի հետ երկխոսության կգնա միայն այն դեպքում, երբ վերջիններս սպիտակ դրոշը բարձրացնեն, վայր դնեն զենքերը և կազալուծեն կառավարությունը։

«Հայաստանի դեմ Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի», - վստահեցրել է Ալիևի խորհրդականը, հավելելով. - «Մենք այլևս չենք կարող հանդուրժել զինված ուժերի առկայությունը մեր տարածքում»։

Պաշտոնական Ստեփանակերտն առայժմ շփման գծի իրադրության մասին տվյալներ չի հաղորդել։