Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ Ստեփանակերտի հաղորդման՝ ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են:
Արցախից ավելի վաղ հայտնել էին, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 5-ի, կա 80 վիրավոր, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ։ Նախնական տվյալներով՝ 15-ը քաղաքացիական անձինք են։