14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է․ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է։

Այսօր առավոտյան Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Կեսօրից հետո Ստեփանակերտից հայտարարեցին՝ ուժեղ պայթյունի ձայներ են լսվում, հրետանի է աշխատում, Ստեփանակերտին են հարվածում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ