Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ը Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարության չորրորդ կետը խախտելու մեջ


Ադրբեջանի արտգործնախարարությունը քիչ առաջ տարածած հայտարարությամբ Հայաստանին մեղադրել է եռակողմ հայտարարության չորրորդ կետը խախտելու մեջ՝ պնդելով, որ Երևանը «շարունակում է ռազմական գործողությունները և ականների տեղադրումը», «խամաճիկ ռեժիմի» միջոցով «սրում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում»։

«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար Հայաստանի և նրա ստեղծած խամաճիկ ռեժիմի կողմից իրականացվող ռազմական սադրանքներն ու ահաբեկչական գործողությունները պետք է վճռականորեն դատապարտվեն և կանխվեն», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG