Քվեարկելու իրավունք ունեցող ավելի քան կես միլիոն երևանցի երեկ տեղամաս չի մտել, քվեատուփին չի մոտեցել։ Պաշտոնական տվյալով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 28.46 տոկոս է՝ երբևէ գրանցված ամենացածր մասնակցությունը։
Ամենապասիվն էրեբունցիներն են, հետո Մալաթիա-Սեբաստիա թաղամասում ապրողները, ապա շենգավիթցիները։
Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանն ասում է՝ մասնակցության համեմատաբար բարձր ցուցանիշ է ապահովվել այն թաղամասերում, որտեղ համապետական ընտրությունների ժամանակ ընդդիմության ձայներն զգալի էին, այսինքն՝ ընդդիմադիրները քվեարկելու գնացել են, իսկ իշխանությունից հիասթափվածները ավագանու թեկնածուների ընդարձակ ցանկում համակրելի դեմք չեն գտել։
Մարդկանց պասիվության գլխավոր պատճառն իշխանության վարկանիշի անկումն է, վստահ է քաղաքագետը։
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.
Your browser doesn’t support HTML5