Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 21, 36 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 176 հազար 27-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Աջափնյակ վարչական շրջան՝ 20,79 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 17 հազար 261-ը։
Ավան վարչական շրջան՝ 24,01 տոկոսը կամ 39 հազար 30 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 9 հազար 373-ը։
Արաբկիր վարչական շրջան՝ 23,62 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 94 հազար 537 քաղաքացիներից մասնակցել է 22 հազար 334-ը։
Դավթաշեն վարչական շրջան՝ 23,74 տոկոսը կամ քվեարկելու իրավունք ունեցող 33 հազար 484 ընտրողներից 7 հազար 949-ը։
Էրեբունի վարչական շրջան՝ 18, 17 տոկոսը կամ 89 հազար 206 ընտրողներից16 հազար 212-ը։
Կենտրոն վարչական շրջան՝ 23,19 տոկոսը կամ 94 հազար 922 ընտրողներից 22 հազար 15-ը։
Մալաթիա- Սեբաստի վարչական շրջան՝ 19, 22 տոկոսը կամ 106 հազար 317 ընտրողներից 20 հազար 434-ը։
Նոր Նորք վարչական շրջան՝ 22,20 տոկոսը կամ 97 հազար 497 ընտրողներից 21 հազար 648-ը։
Նորք Մարաշ վարչական շրջան՝ 24,16 տոկոսը կամ 10 հազար 667 ընտրողիցներից 2 հազար 577-ը։
Նուբարաշեն վարչական շրջան՝ 18, 52 տոկոսը կամ 8 հազար 65 ընտրողիցներից1494-ը։
Շենգավիթ վարչական շրջան՝ 19, 81 տոկոսը կամ 110 հազար 780 ընտրողներից 21 հազար 945-ը։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 22,54 տոկոսը կամ 56 հազար 731 ընտրողներից 12 հազար 785-ը։
2018 թվականի քվեարկությանը ժամը 17-ին մասնակցել էր ընտրողների 30,72 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում ընտրություններ անցկացվեցին. քվեարկել է ընտրողների 28,46 տոկոսը