Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։
ՀՀ մարդու իրավունքնեի պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում, ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում:
Շուրջօրյա գործում է նաև «թեժ գիծը», որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:
Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
«Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ Երևան, Պուշկինի փողոց, 56ա շենք հասցեով», - ասված է հաղորդագրությունում: