Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.46 տոկոսը

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, ընթանում է արդյունքների ամփոփման գործընթացը։

Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28.46 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 234 հազար 553-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։

Աջափնյակ վարչական շրջան՝ 27,98 տոկոս կամ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 23 հազար 229-ը։

Ավան վարչական շրջան՝ 32.22 տոկոս կամ 39 հազար 30 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից՝ 12 հազար 575-ը։

Արաբկիր վարչական շրջան՝ 30,99 տոկոս կամ քվեարկելու իրավունք ունեցող 94 հազար 537 քաղաքացիներից մասնակցել է 29 հազար 301-ը։

Դավթաշեն վարչական շրջան՝ 31,98 տոկոս կամ քվեարկելու իրավունք ունեցող 33 հազար 484 ընտրողներից մասնակցել է 10 հազար 709-ը։

Էրեբունի վարչական շրջան՝ 24,35 տոկոս կամ 89 հազար 206 ընտրողներից մասնակցել է 21 հազար 719-ը։

Կենտրոն վարչական շրջան՝ 30,25 տոկոս կամ 94 հազար 922 ընտրողներից մասնակցել է 28 հազար 714-ը։

Մալաթիա- Սեբաստի վարչական շրջան՝ 25,86 տոկոս կամ 106 հազար 317 ընտրողից՝ 27 հազար 490-ը։

Նոր Նորք վարչական շրջան՝ 29,63 տոկոսը կամ 97 հազար 497ընտրողից քվեարկությանը մասնակցել է 28 հազար 889-ը։

Նորք Մարաշ վարչական շրջան՝ 31,07 տոկոս կամ 10 հազար 667 ընտրողից 3314-ը։

Նուբարաշեն վարչական շրջան՝ 27, 9 տոկոս կամ 8 հազար 65 ընտրողից 2250-ը։

Շենգավիթ վարչական շրջան՝ 26, 5 տոկոս կամ 110 հազար 780 ընտրողից 29 հազար 357-ը։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 29, 98 տոկոս կամ 56 հազար 731 ընտրողից 17 հազար 6-ը։

2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր ընտրողների 43.65 տոկոսը՝ 370 հազար 323 հոգի: