Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 5, 78 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 47 հազար 671-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Աջափնյակ վարչական շրջան՝ 5,51 տոկոս կամ քվեարկելու իրավունք ունեցող 83 հազար 14 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 4 հազար 570-ը։
Ավան վարչական շրջան՝ 6,48 տոկոս կամ 39 հազար 30 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից՝ 2 հազար 530-ը։
Արաբկիր վարչական շրջան՝ 5, 73 տոկոս կամ քվեարկելու իրավունք ունեցող 94 հազար 537 քաղաքացիներից մասնակցել է 5 հազար 413-ը։
Դավթաշեն վարչական շրջան՝ 6,85 տոկոս կամ քվեարկելու իրավունք ունեցող 33 հազար 484 ընտրողներից մասնակցել է 2 հազար 293-ը։
Էրեբունի վարչական շրջան՝ 4, 99 տոկոս կամ 89 հազար 206 ընտրողներից մասնակցել է 4 հազար 455-ը։
Կենտրոն վարչական շրջան՝ 5,15 տոկոս կամ 94 հազար 922 ընտրողներից մասնակցել է 4 հազար 890-ը։
Մալաթիա- Սեբաստի վարչական շրջան՝ 5, 72 տոկոս կամ 106 հազար 317 ընտրողից՝ 6 հազար 78-ը
Նոր Նորք վարչական շրջան՝ 6,15 տոկոսը կամ 97 հազար 497ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 հազար 995-ը։
Նորք Մարաշ վարչական շրջան՝ 6, 54 տոկոս կամ10 հազար 667 ընտրողից 698-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում ընտրություններ անցկացվեցին. քվեարկել է ընտրողների 28,46 տոկոսը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընտրացուցակներում հայտնաբերվել է 381 անճշտություն, որոնցից 225-ում՝ մահացած անձանց տվյալներ. Ղազարյան