Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղական իշխանության մարմնի՝ ավագանու ընտրություններ անցկացվեցին:
Ժամը 20-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28,46 տոկոսը կամ 824 հազար 250 ընտրողներից 234 հազար 553-ը, փոխանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել, ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13, 92 տոկոսը«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 124 խախտում, որոնցից 22-ը տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց գտնվելն է, 27-ի դեպքում կուտակումներ, 13-ի դեպքում՝ ուղղորդումներ։
Առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացմամբ՝ հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Անկախ դիտորդը» հաղորդում է տարբեր խախտումների, նաև «տասովշչիկների» ուղղորդումների մասինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այսօր՝ ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: ՄԻՊ մանդատին վերաբերելի 23 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ
Ավագանու ընտրություններին առաջադրվել և գրանցվել է 13 կուսակցություն և 1 դաշինք, դրանք են, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած հերթական համարների՝
«Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», Հայաստանի Եվրոպական, «Ազգային առաջընթաց», «Հանուն սոցիալական արդարության», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում», «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը:
Այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և համապատասխանաբար քաղաքապետի թեկնածուներն են Արտակ Գալստյանը, Տիգրան Ավինյանը, Նորիկ Նորիկյանը, Վիկտոր Մնացականյանը, Նելլի Հարությունյանը, Տիգրան Խզմալյանը, Հայկ Մարությանը, Արման Ղուկասյանը, Արտակ Զեյնալյանը, Երվանդ Թարվերդյանը, Դավիթ Խաժակյանը, Սուրեն Պետրոսյանը, Մանե Թանդիլյանը և Անդրանիկ Թևանյանը։
- Հայկ Մարության․ «Այսօր քվեարկել եմ, որպեսզի մենք կարողանանք հետ բերել մեր ժողովրդի հույսը»
- Դավիթ Խաժակյան․ «Քվեարկել եմ հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի»
- Անդրանիկ Թևանյան․ «Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը»
- Մանե Թանդիլյան․ «Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության»
- Տիգրան Ավինյան․ «Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 5, 78 տոկոսը
Քվեարկությունը 475 ընտրատեղամասերում անցկացվում է ժամը 8-ից 20-ը: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ Երևան համայնքի ընտրողների թիվը 824 հազար 250 է։ Քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, հրապարակվում է ժամը 12-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, փոխանցում է ԿԸՀ-ը:
ԿԸՀ-ից հաղորդում են նաև, որ ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:
Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա լրատվամիջոց։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և շարունակվեց մինչև սեպտեմբերի 15-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԸՀ նախագահ. Համեմատաբար կոռեկտ և հանգիստ քարոզչություն է եղել