Այսօր ժամը 00:20-00:40-ը ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Ջիլի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե կեսգիշերին հայկական Զինված ուժերն են սահմանի տվյալ հատվածում կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, «պատասխան գործողություններ» են ձեռնարկվել:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հերքում է Բաքվի մեկ այլ հաղորդագրություն, թե երեկ ժամը 21։15-22։05-ը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներ կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: