Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ այսօր հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Մինչ այդ Ադրբեջանը հայտարարել էր, որ այսօր ժամը 14։50 -ին հայկական զինուժը կրակ է բացել Նախիջևանի Շարուրի շրջանի Հավուշ բնակավայրի ուղղությամբ։