Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան որևէ եղանակով չի խախտի Հյուսիսային Կորեային առնչվող համաձայնագրերը:
Մոսկվան ժամանակին միացել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներին, սակայն բազմիցս ընդգծել է, որ ցանկանում է ընդարձակել հարաբերությունները Փհենյանի հետ:
«Ուզում եմ ընդգծել, որ Հյուսիսային Կորեան մեր հարևանն է, և մենք ցանկանում ենք հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, մենք դա բաց ենք քննարկում և մտադիր չենք որևէ բան խախտել»,- նշել է Ռուսաստանի նախագահը:
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները ենթադրում են, որ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև ռազմական որևէ համաձայնագիր կհակասի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վստահ եմ, որ Ռուսաստանի բանակն անկասկած մեծ հաղթանակ կտոնի չարի դեմ իր սուրբ պայքարում». Կիմ Չեն Ուն