Ստրասբուրգի դատարանը մերժել է Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով անհապաղ միջոցի խնդրագիրը, որ Եվրոպական դատարան էր ուղարկել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Վթարից զոհված արցախցի 21-ամյա ուսանողուհու մարմինն արդեն մեկ ամիս է Գորիսի դիահերձարանում է։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն տեղափոխել Հելենի ծննդավայր՝ Արցախ, որտեղ նրա ծնողներն են, բոլոր հարազատները։
Ստրասբուրգի դատարանը մերժումը հիմնավորել է նրանով, որ դին տեղափոխելու հարցը անհապաղ միջոցի շրջանակից դուրս է, այսինքն՝ եթե մարդը մահացած է, անդառնալի վնաս լինել այլևս չի կարող։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը համաձայն չէ և թեման սպառված չի համարում։ Հիմնական գանգատ է ներկայացնելու։