Գալիք ամիս նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հյուսիսային Կորեա, այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը։
«Հիմա արագ նախապատրաստվելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Փհենյան, որն, ինչպես ակնկալում ենք, տեղի կունենա հոկտեմբերին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Լավրովի այցը հաջորդում է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը։
Պեսկովն ասել է, որ նախօրեին Ռուսաստանի հեռավոր արևելքում տեղի ունեցած Պուտին-Կիմ Չեն Ըն բանակցությունները «բավականին կառուցողական» էին, և հավելել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ևս մի քանի օր կմնա Ռուսաստանում։