Ռուսաստանը հարևանների հետ կապված Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հարևանների հետ հարաբերությունները, ինչպես նաև ՌԴ անվտանգության ապահովումը օտար երկրների հարաբերություններում։

«Այսօր մի քանի հարց ունենք օրակարգում, դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունները զարգացնելուն, ինչպես նաև հեռավոր երկրների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովմանը»,- հանդիպման սկզբում հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը ի թիվս այլ հարցերի, Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացրել է նաև նախօրեին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ըստ Պուտինի խոսնակի՝ Ռուսաստանի նախագահը երախտագիտությամբ ընդունել է Կիմ Չեն Ընի հրավերը՝ այցելելու այս երկիր, այցի մանրամասները կհամաձայնեցվեն։