Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու հարցով։
Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերով հանձնաժողովը հայտնել էր, որ ՍԴ դիմելու համար 80 պատգամավորի ստորագրություն է հավաքվել։
Սահմանադրական դատարանը որոշումը պետք է ընդունի մեկ ամսվա ընթացքում։
Նախագահին պաշտոնազրկելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 պատգամավորի երկու երրորդի քվեն՝ նվազագույնը 100 պատգամավոր պետք է կողմ քվեարկի։ Այդքան ձայն «Վրացական երազանք»-ը խորհրդարանում չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի իշխող ուժի 80 պատգամավոր միացել է Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությանըՎրաստանի վարչապետն աջակցում է նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացինՎրաստանի իշխող կուսակցությունը նախագահ Զուրաբիշվիլիին պաշտոնազրկելու գործընթաց է սկսում