Մոսկվան Երևանին որպես դաշնակցի է վերաբերվում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատացել են հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրացիոն կառույցների մասով։
Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումներ կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում, նշել է Օվերչուկը։
«Առաջիկայում մենք ունենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստ, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին: Սա այն է, ինչ ներկայումս կա ժամանակացույցում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե սպասվո՞ւմ են արդյոք Ռուսաստանի և Հայաստանի միջև որևէ շփումներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճը բացասաբար է ազդում եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վրա. Օվերչուկ