Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընդունում է Խորվաթիայի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Թուրքիայի հետ Եվրո-2024-ի ընտրական հանդիպումից առաջ, Էսքիշեհիր, 8-ը սեպտեմբերի, 2023թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն այսօր երեկոյան Երևանում հանդիպելու է Խորվաթիայի ընտրանու հետ:

Թիմերը 7-ական միավորով 2-3-րդ տեղերն են կիսում ընտրական D խմբի մրցաշարային աղյուսակում, Խորվաթիան Հայաստանից մեկ խաղ պակաս է անցկացրել: Աղյուսակը գլխավորում է Թուրքիան՝ 10 միավորով:

Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի 5-րդ խաղն է, մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 12-ին թիմը կհյուրընկալվի Լատվիային, նոյեմբերի 18-ին կընդունի Ուելսին, նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Խորվաթիային:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ոչ ոքիի խաղ էր։ Արդար արդյունք է»․ Ալեքսանդր Պետրակովը՝ երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասինՀայաստանը ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Թուրքիայում