Այսօր Հայաստանում մեկնարկում են հայ-ամերիկյան զորավարժությունները

Հայաստանի և Միացյալ Նահանգների դրոշները, արխիվ

Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» (Eagle Partner 2023) հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությունը կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Պաշտոնական Մոսկվան բացասաբար է արձագանքել Հայաստանում ամերիկյան կողմի հետ համատեղ զորավարժությունների անցկացմանը՝ անցած շաբաթվա ընթացքում քանիցս «մտահոգություն» արտահայտելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար«Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի սուվերեն որոշումն է». Երևանից արձագանքում են Մոսկվայի մտահոգություններինՀայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, այս զորավարժությունն էլ առաջինը չէ. դեսպանատունՀայ-ամերիկյան զորավարժություններ Հայաստանում. Մոսկվան «մտահոգված է»