Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Պաշտպանության բանակի ամրաշինական աշխատանքների և դրանք կասեցնելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ը:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն», - ևս մեկ անգամ շեշտում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը:
Վերջին շրջանում Բաքուն նման հաղորդումներ է հրապարակում, Ստեփանակերտն էլ՝ հերքում օրական մի քանի անգամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն հաղորդում է ականի վրա զինծառայողի պայթելու մասին. Ստեփանակերտը հերքում է ականների տեղադրման լուրըՊԲ-ն հերքում է Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքների մասին լուրերը