Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդումները կրակոցների, կասեցված ամրաշինական աշխատանքների մասին


Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ
Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են Բաքվի հերթական հաղորդագրությունը Հայաստանի Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման և Արցախի Պաշտպանության բանակի ամրաշինական աշխատանքների ու դրանց կասեցման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը այսօր ժամը 13:35-13:45-ը սահմանագոտու հարավարևմտյան հատվածում՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կրակ բացելու մասին չի համապատասխանում իրականությանը:

Արցախի պաշտպանության նախարարությունն էլ հերթական ապատեղեկատվություն է որակում կեսգիշերին Ասկերանի շրջանում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ամրաշինական աշխատանքները կասեցնելու մասին ադրբեջանական կողմի հաղորդումը:

XS
SM
MD
LG