ՊԲ-ն բացարձակ կեղծիք է համարում Բաքվի հաղորդումը

Պաշտպանության բանակը բացարձակ կեղծիք է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը։

Բաքուն հաղորդել է, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն այսօր ժամը 17:25-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։

«Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար», - հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է՝ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով