Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ուրբաթ երեկոյան ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ և պահպանում է առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Էսքիշեհիրում կայացած խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, 88-րդ րոպեին Բերթուղ Յըլդըրըմը վերականգնեց հավասարակշռությունը:
Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարի 4 խաղից հետո D խմբի աղյուսակում 7 միավորով 2-3-րդ տեղերն է կիսում Խորվաթիայի ընտրանու հետ, որը նույնքան միավոր ունի 3 հանդիպումից հետո: Խմբի առաջատարը Թուրքիայի հավաքականն է՝ 5 խաղում վաստակած 10 միավորով, 4-րդը Ուելսն է՝ 4 խաղից 4 միավորով, աղյուսակը եզրափակում է Լատվիան, որը 4 խաղում միավոր չի վաստակել:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում՝ սեպտեմբերի 11-ին ընդունելով Խորվաթիային, ապա արդեն մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լատվիային: Նոյեմբերին նախատեսված են մրցաշարի վերջին երկու խաղերը՝ նոյեմբերի 18-ին Երևանում՝ Ուելսի, և նոյեմբերի 21-ին Զագրեբում՝ Խորվաթիայի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բոլորս էլ գիտենք, թե ինչ կարևոր խաղ է մեզ համար». Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը այսօր՝ Էսքիշեհիրում«Վճռորոշ հանդիպում է»․ այսօր Թուրքիայում կկայանա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը