Բայրամով․ «Ղարաբաղի հայերի միակ ապագան ինտեգրումն է»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Ղարաբաղի հայերի միակ ապագան երկխոսությունն է [Բաքվի հետ ] և Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումը», - պետական «Ազերթաջ» գործակալության և հունգարական «Մադյար դեմոկրատա» թերթի հետ զրույցում այսօր նշել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Այլ ուղի պարզապես գոյություն չունի, մնացած բոլոր տարբերակները անօրինական են։ Դա է մեր կարմիր գիծը։ Ադրբեջանի տարածքում գորշ գոտիներ այլևս չեն լինելու», - նշել է Բայրամովը։

Խոսելով Երևանի հետ հարաբերությունների մասին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է. - «Հայաստանին պատերազմի ավարտից հետո երկուսուկես տարի պահանջվեց, որպեսզի այդ երկրի վարչապետը վերջապես, թեկուզև բանավոր, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը ներառյալ։ Այժմ եկել է բանավոր հայտարարությունները պաշտոնական ստորագրությամբ ամրագրելու ժամանակը, իսկ դրա համար պետք է ավարտին հասցնել խաղաղ պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքը։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները չեն համապատասխանում նախկինում արված հայտարարություններին։ Երբեմն հնչում են հայտարարություններ, որոնք ժխտում են նախկինում արվածները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն The New York Times-ին մեղադրել է Ադրբեջանի դեմ քարոզչության մեջՀաջիևը շարունակում է պնդել, թե Արցախի շրջափակում չկա