Ռուսական կողմն այսօր հաստատել է, որ ամռանը մեկնարկած ուկրաինական հակահարձակման մեկնարկից մոտ երեք ամիս անց ռազմաճակատի գծի որոշ փոփոխություններ են տեղի ունեցել։
Այս մասին հայտարարել է Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին՝ նշելով, որ «նահանջը տակտիկական բնույթ է կրել»։
«Ռուսաստանի բանակը հեռացել է Ռաբոտինո գյուղից, քանի որ այդ բաց տարածքում դիրքավորվելն արդեն նպատակահարմար չէր։ Այդ իսկ պատճառով ռուսաստանցի զինծառայողները հեռացել են գյուղից՝ դիրքավորվելով մոտակա գերիշխող բարձունքների վրա», - նշել է Բալիցկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը հայտնում է գյուղերի ազատագրման մասին, Մոսկվան չի մեկնաբանում