Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում:
Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից պահանջում են նախ բացել Լաչինի միջանցքը, իսկ Շառլ Միշելի առաջարկը վտանգավոր են համարումԱրարատ Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանի դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:
Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար: