ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել, արխիվ

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն անընդունելի է համարում Վաշինգտոնի հայտարարությունըՎաշինգտոնն ու Բրյուսելը Բաքվին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Մեթյու Միլլեր