Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ վստահեցնում, թե «Ադրբեջանն ի գիտություն է ընդունել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին» ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունը։
Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքով ամեն օր տասնյակներով քաղաքացիներ են անցնում, շեշտել, որ Ղարաբաղի հայերը հրաժարվում են Աղդամի ճանապարհով Բաքվի առաջարկած հումանիտար օգնությունից։
«Ադրբեջանի առաջարկների մշտական մերժումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրավիճակն ամենևին էլ մարդասիրական չէ, այլ ավելի շուտ քաղաքական է», - պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ վստահեցնելով, թե
«Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր երկրի օրենսդրության շրջանակներում հայ բնակիչների վերաինտեգրման հիման վրա»։