Կեսգիշերին կրակոցներ են հնչել Կութի հատվածում

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ը ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է այս հաղորդումը՝ իր հերթին պնդելով, թե գիշերը հայկական Զինված ուժերն են կրակ բացել Քելբաջարի շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Անցած շաբաթավերջին Գեղարքունիքի մարզի սահմանագոտում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, ևս երկուսը վիրավորվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)