Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան փաստական ապացույցներ ունի, որ անցած գիշեր ուկրաինական նավահանգիստները թիրախավորելիս ռուսական օդուժի անօդաչու թռչող սարքերը ընկել են սահմանակից Ռումինիայի տարածքում։ Այդ մասին Ուկրաինայի իշխանությունների այսօր առավոտյան տարածած հայտարարությունը Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է։
Գերատեսչությունը շեշտել էր՝ ռուսական հարձակումը «ուղղակի սպառնալիքներ չի առաջացրել Ռումինիայի ազգային տարածքների կամ տարածքային ջրերի համար»: Ուկրաինայի արտգործնախարարը մինչդեռ կարծում է, որ հարևան երկրների մոտ միտում կա «չսրելու այս կամ այն իրադարձությունների մեկնաբանությունը, որպեսզի չներքաշվեն Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուխարեստը հերքում է Ռումինիայի տարածքում ռուսական ուժերի ԱԹՍ-ների ընկնելու մասին Կիևի պնդումը