Ռումինիայի պաշտպանության նախարարությունը «կտրականապես» հերքում է պաշտոնական Կիևի հայտարարությունը, թե այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերի անօդաչու թռչող սարքերն ընկել և պայթել են Ռումինիայի տարածքում։
Ռումինիայի արտգործնախարարությունը մասնավորապես հայտարարել է, որ ռուսական հարձակումը «ուղղակի սպառնալիքներ չի առաջացրել Ռումինիայի ազգային տարածքների կամ տարածքային ջրերի համար»:
Ուկրաինային սահմանակից և ՆԱՏՕ-ի անդամ Ռումիանիայի դիվանագիտական գերատեսչությունը հավելել է նաև, որ միջոցներ են ձեռնարկվել երկրի արևելյան թևի պաշտպանությունն ուժեղացնելու համար։