Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանում է Հունգարիա։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, Բուդապեշտում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոյի հետ։
Բայրամովի գլխավորությամբ տեղի կունենա նաև ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպումը, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարը ելույթ կունենա տարբեր երկրներում Հունգարիան ներկայացնող դեսպանների համաժողովում։
Ամիսներ առաջ Հունգարիան և Ռումինիան, ինչպես նաև Ադրբեջանն ու Վրաստանը կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Վրաստանի միջով, ապա՝ Ռումինիա և Հունգարիա։
Համաձայնագիրը նախատեսում է Սև ծովի հատակին մալուխի տեղադրում, որը Վրաստանի և Ռումիանիայի միջով կմիացնի Ադրբեջանը Հունգարիայի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռումինիայի նախագահը ժամանել է Ադրբեջան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Հունգարիա