Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին նախագահ կընտրի, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ շեշտելով ամսի 8-ին Արցախի հանրությունը պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեն կարող որոշում կայացնել։
Բաբայանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Բաբայան․ - Առաջին հերթին, ես չեմ համարում, որ [Արայիկ Հարությունյանը] ճնշման տակ է եղել, ոչ մի ճնշում չի եղել, երկրորդը՝ խնդիրը նա է, որ [Արայիկ Հարությունյանի հրաժարականն] անակնկալ չի եղել, որովհետև ես դրա մասին 10 օր առաջ իմ հարցազրույցներում ասել եմ, որ նա պետ է գնա, այլընտրանք չունի, որովհետև քաղաքական և որևիցե դրսի ուժ չի սատարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել և նա պարտադրված է լինելու գնալ, և ստեղծված վիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում, չեն գնում նստելու, խոսելու, դա ինքն իրեն բերել է էդ ճգնաժամին և նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ։ Հիմա, թե ինչքանով է ինքը ձևակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը հրաժարականի դիմումը ներկայացրեց Ազգային ժողով«Ազատություն»․ - Իսկապես Հայաստանում նաև Արցախի քաղաքական որոշ գործիչներ հավատում են, որ տեղի ունեցածը հեղաշրջում է, որ նախկին ղեկավարությունը Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահների հետ համաձայնեցրած, ստիպեցին, որ նա հեռանա։ Բացի այդ, Արայիկ Հարությունյանը պետնախարար նշանակեց Սամվել Շահրամանյանին, որը Բակո Սահակյանի նախագահության տարիներին Արցախի ԱԱԾ տնօրենն է եղել, ինչը խոսուն փաստ է, ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։
Բաբայան․ - Ես դրա մասին վերջերս հայտարարություն էի տարծել, մի 8 օր առաջ է եղել, որ Արցախում նկուղային պայմանավորվածություններ են ձեռք բերում 3 հոգով, ոնց որ տեսաք, կարելի է պայմանավորվեն և Հայաստանից ոմանք, Արցախում փոխեն նախագահ։ Բայց դա ոչ թե Արայիկ Հարությունյանին պարտադրեցին, այլ Արայիկ Հարությունյանն էլ իրենցից մեկն է, հիմա դերը տված էր, նա չկարողացավ մինչև վերջ խաղալ, փոխեցին, բերում են նոր դերակատար։ Սա այլ խնդիր է, բայց որ Արցախի հանրությունը ամսի 8-ին, որը լինելու է ընտրությունների օրը, ամսի 8-ին պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեք կարա որոշում կայացնեք, դա փաստ է, դա է խնդիրը։ Մենք կարո՞ղ ենք դրան հասնել, թե ոչ, և Արցախում այլևս չլինի նման ձևի որոշումներ, սրա մասին պետք է բոլորս մտածենք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուրգեն Ներսիսյանն ազատվել, Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի պետնախարար«Ազատություն»․ - Ձեր ղեկավարած կուսակցությունը երկրորդ խոշոր խմբակցությունն է Արցախի Ազգային ժողովում, սակայն խորհրդարանի նախագահ են ընտրում խորհրդարանի երեք անդամ ունեցող Դաշնակցության ներկայացուցչին, տարօրինակ չեք համարո՞ւմ նման քայլը, և ձեր խմբակցությունը հիմա ի՞նչ պետք է անի, օրինակ, եթե հիմա Շահրամանյանին ներկայացնեն նախագահի թեկնածու, դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ և ինչպե՞ս կարող եք ներազդել խորհրդարանում նախագահի ընտրության գործընթացի վրա, եթե լինի այդպիսին։
Բաբայան․ - Այսինքն այլևս եթե չկա, ամսի 8-ին ընտրության օրն է որոշված, մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլորն, ովքեր պետք է քվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են։ Շատ լուրջ պատասխանատվության առաջ են, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն, հակառակ դեպքում շատ դաժան է լինելու, որովհետև մենք չգիտենք վաղն ինչ է լինելու, որովհետև եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է։ Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ներկա և երկու նախկին նախագահները դիմել են ՀՅԴ-ին՝ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու խնդրանքով«Ազատություն»․ - Պարոն Բաբայան, եթե կարելի է, այդ երեք հոգու անուն-ազգանունը կարո՞ղ ենք հրապարակել։ Հիմա շատերն են արդեն խոսում, մեկը, ասում են, Բակո Սահակյանն է, երկրորդը՝ երրորդ նախագահն է՝ ՍԵրժ Սարգսյանը, երրորդն ո՞ւմ նկատի ունեք Դուք՝ Ռուբեն Վարդանյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանը։
Բաբայան․ - Իմս ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել, իրենց ովքե՞ր են թելադրել Երևանից կամ տեղում, դա արդեն տեղյակ չեմ։
Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․