Հայկական կողմը հաղորդում է երեք զոհի և երկու վիրավորի մասին

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո, հայտնում է գերատեսչության խոսնակը։

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Սոթքի դիրքերում զոհված զինծառայողներից երկուսը Մասիս համայնքից են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:

Նրանք 25-օրյա վարժական հավաքների մասնակից էին, «Ազատությանը» հայտնեցին Մասիսի քաղաքապետարանից։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին երկու զոհի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)