Ադրբեջանի զինուժը շարունակում է հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի ՊՆ վարչական համալիրը Երևանում

Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը խոստանում է հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ:

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 2 զոհի և 1 վիրավորի մասին:

Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)