Ադրբեջանի զինուժը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք և ականանետ է կիրառել. ՊՆ

Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են անօդաչու թռչող սարք և ականանետ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ:

Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հայտնեց հայկական կողմի 2 զոհի և 1 վիրավորի մասին:

Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սոթքի հատվածում Ադրբեջանը ռազմատեխնիկա է կենտրոնացնում․ ՀՀ ՊՆԻնտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)