Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով իրադրության զարգացման վերաբերյալ հանդես գալ հաղորդագրությամբ:
Առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց Սոթքի հատվածում ադրբեջանական զինուժի ինտենսիվ կրակոցների մասին: Ավելի ուշ նախարարությունը հաղորդեց հայկական կողմի 2 զոհի և 1 վիրավորի մասին:
Ադրբեջանը հաղորդում է իր 3 վիրավորների մասին և պնդում, թե «պատասխան գործողություններ» են ձեռնարկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինտենսիվ կրակոցներ Սոթքի հատվածում. հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի, ադրբեջանականը՝ 3 վիրավորի մասին (թարմացվող)