Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել Կիրիլ Կուլակովը

Արցախում ռուս խաղաղապահները, արխիվ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ Կուլակովը 54 տարեկան է, 2017 թվականից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարն այս տարվա ապրիլից գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն էր: