Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների՝ այդ թվում Թուրքիայի և Ռուսաստանի, դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված՝ ցուցադրելու հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Լեռնային Ղարաբաղ:
Այցի նպատակը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների վարորդների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»:
Թվարկված երկրների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացակայում են:
Երկու օր առաջ Ադրբեջանի Կարմիր Մահիկը երկու բեռնատարներով Աղդամի ճանապարհով 40 տոննա ալյուր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ՝ որպես «մարդասիրական օգնություն»: Արցախցիները, սակայն, հրաժարվեցին բացել Աղդամի ճանապարհը և ընդունել Բաքվի օգնությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախից հայտարարում են՝ հստակ որոշում ունեն՝ փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհըԱրցախցիները ողջ գիշեր հսկել ու շարունակում են հսկել Աղդամ-Ասկերան փակ ճանապարհը