Բաբայան. Աղդամի ճանապարհը չի կարող լինել ո՛չ այլընտրանք, ո՛չ նախապայման

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայան, արխիվ

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել BBC-ի ադրբեջանական ծառայությանը։

Բաբայանը շեշտել է՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին, որն ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության չի կարող արգելափակվել:

Արցախի նախկին արտգործնախարարը նաև ընդգծել է՝ Ադրբեջանի առաջարկած Աղդամ -Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից հայտարարում են՝ հստակ որոշում ունեն՝ փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը