ԱՄՆ-ը ևս 250 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է զինամթերք, սարքավորումներ և պահեստամասեր, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստում։

«Այսօր մենք հայտարարում ենք ռազմական օգնության հաջորդ փաթեթի մասին, որը կօգնի Ուկրաինային պաշտպանել իր տարածքը և իր ժողովրդին: Այս փաթեթը պարունակում է կարևոր հնարավորություններ, որոնք կօգնեն Ուկրաինային մարտի դաշտում», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Պետդեպարտամենտի կայքէջում հրապարակված հայտարարությունում:

2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինան ԱՄՆ-ից արդեն ստացել է ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն Ուկրաինային «լրացուցիչ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի»