Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային


Պենտագոնը ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային։

Այն ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության, հրետանային զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային զենք, ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ օգնության փաթեթում ներառված են զենքեր, որոնք արդեն առկա են ամերիկյան ռազմական պահեստներում:

XS
SM
MD
LG