Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այսօր հանդիպել է նախօրեին Լաչինի միջանցքից ադրբեջանցի ուժայինների կողմից առևանգված արցախցի երեք երիտասարդների հետ։
«Ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմանների, բուժման, սննդի, ինչպես նաև բուժհոգեբանական օգնության հետ կապված։ Այցի ընթացքում ձերբակալվածներին հնարավորություն է տրվել հեռախոսով զրուցել ընտանիքի անդամների հետ», - հայտնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարել է, որ մասնավորապես Ալեն Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ է առևանգվել:
Լաչինի միջանցքից առևանգված երեք հայ երիտասարդները, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն Ադրբեջանից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախի նախագահը երաշխավորում է՝ Լաչինի միջանցքից առևանգված երեք ուսանողները շուտով կլինեն Ստեփանակերտում Ռուս խաղաղապահները բանակցում են առևանգված երեք երիտասարդներին վերադարձնելու համար«Ձերբակալված երիտասարդները», ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն Ադրբեջանից