Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին (ֆրանսերեն՝ Ժոլի) Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը:
«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը», - X-ի (Twitter) իր էջում տեղեկացրել է Կանադայի դիվանագիտության ղեկավարը։
Երկու պաշտոնյաները հանդիպել են Բլեդի ռազմավարական համաժողովի ընթացքում։ Այլ մանրամասներ կողմերը չեն հաղորդել:
Անցած ամիս հայտնի է դարձել, որ Կանադան մտադիր է միանալ Հայաստանում Եվրամիության առաքելությանը, նախարար Ջոլին հայտարարել է՝ Օտտավան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցության մասին